ActivitiesEvents

Meeting with Ambassadors at Yeghegnadzor Women’s Resource Center’s office

«Վիննեթ Հայաստանը» Կանանց ռեսուրս կենտրոնների ցանը Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի գրասենյակում մարտի 31-ին հյուրընկալեց Արևելյան Գործընկերության դեսպան պարոն Մարտին Հագստրոմին, Հայաստանում և Վրաստանում Շվեդիայի դեսպան տիկին Մարտինա Քուիքին և Հայաստանում Շվեդիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մորթեն Էնբերգին :

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՎԻՆՆԵՏ Հայաստան ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցչներ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և մարզային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Այցը կազմակերպվել էր Հայաստանում Շվեդիայի հյուպատոսության նախաձեռնությամբ և նպատակ ուներ տեղում ծանոթանալու ՎԻՆՆԵՏ Հայաստան ցանցի անդամ կազմակերպությունների գործունեությանը և քննարկել ապագա համագործակցության շրջանակներ:

Հանդիպման ընթացքում Վայոց Ձոր մարզի մարզպետ պարոն Հարություն Սարգսյանը կարևորեց կանանց ռեսուրս կենտրոնների դերը համայնքային խնդիրների լուծման գործընթացներում որպես առանցքային դերակատարներ և իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցելու և աջակցելու ցանցի կողմից իրականացվող նախաձեռնություններին: Արևելյան գործընկերության դեսպանը շատ կարևորեց ՎԻՆՆԵՏ Շվեդիայի և ՎԻՆՆԵՏ Հայաստանի գործունեությունը Հայաստանում և հայտնեց պատրաստակամություն աջակցելու այդ փորձի տարածմանը արևելյան գործընկերության երկրներում։

Last news

Ցանցի աշխատաժողովը Ջերմուկ քաղաքում
Network Workshop in Jermuk
Այց ՎԻՆՆԵՏ Հունաստանի «Էկլեկտիկ» սոցիալական կոոպերատիվ
Visit to WINNET Greece’s Eclectic Social Cooperative
Menu