Ծաղկաձորում մեկնարկել է ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի անդամ կազմակերպությունների եռօրյա աշխատաժողովը: ՎԻՆՆԵԹ-ին անդամակցող վեց Ռեսուրս կենտրոնները ամփոփել են վերջին ամսներին իրականացրած ծրագրերը, ձեռքբերումները: Ներկայացվել է Ցանցի զարգացմանն ուղղված նոր մեկնարկվող ծրագիրը, որով նախատեսվում է զարգացնել անդամ կազմակերպությունների կարողությունները և արևելյան գործընկերության երկրներում ներդնել ՎԻՆՆԵԹ-ի Հայաստանի հաջողված փորձը:

Menu