2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված ՀՀ բազմաթիվ համայնքներում: Ընտրական գործընթացներում կանանց քաղաքական մասնակցությունը խթանելու նպատակով, Վիննեթ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցը իրականացնում է նոր ձևաչափով հանդիպումներ տարբեր քաղաքներում: «Առաջխաղացման բանաձևի» հարթակում հրավիրվում են քաղաքական կին գործիչներ, ովքեր հանդես են գալիս որպես հաջողակ օրինակներ և իրենց մոտիվացիոն ելույթներով խրախուսում կանանց: Խոսնակները, ելույթների միջոցով, մասնակից կանանց փոխանցում են իրենց հաջողակ փորձը` նպատակ ունենալով բարձրացնել կանանց ինքնավստահությունը և կարևորել նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Մանրամասները՝ տեսանյութում:

Menu