ՎԻՆՆԵԹ Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Հայաստան է ժամանել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը։ Այցի առաջին օրը տիկին Դինգիզյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակում, ծանոթացավ ցանցի գործունեությանը։ Հանդիպումից հետո պատվիրակությունը ուղևորվեց Վայոց Ձոր մարզ, որտեղ հանդիպեց Եղեգնաձորի Կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամի շահառուների հետ։ Պատվիրակությանը հյուրընկալեցին նաև Վայոց Ձորի մարզպետը և Եղեգնաձորի քաղաքապետը։
Ծրագիր ֆինանսավորում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը։