Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունն իր հարկի տակ հյուրընկալեց Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության ողջ անձնակազմին։
Միջոցառմանը ներկա էր նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստանի» ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը: Հյուրերը ծանոթացան նաև ցանցի անդամ կազմակերպություններում գործող ակումբների կանանց կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներին, խոսեցին համագործակցության հնարավոր ուղղությունների մասին:

Դեսպան Արտակ Ապիտոնյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հայ-շվեդական հարաբերությունների ընթացքը, հույս հայտնելով, որ համագործակցությունը կշարունակի զարգանալ նույն դինամիկ ոգով։

Menu