Ավարտվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպված ներկայացման հանդիպումները ՀՀ Սյունիքի մարզի 6 համայնքներում
Հանդիպումները նպատակ ունեին համայնքային իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին և համայնքային դերակատարներին ներկայացնել ենթադրամաշնորհային ծրագիրը և քննարկել համատեղ գործընկերության և համագործակցության հնարավոր տարբերակներ ծրագրի հասցեագրած հիմնախնդրի լուծման շուրջ:

«Բյուջե բոլորի համար (Budget4All)» ծրագիրն իրականացվում է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ մարզերում, Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի 5 անդամ կազմակերպությունների՝ «Մեղրու կանանց Ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի, «Կապանի կանանց Ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի, «Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի, «Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և «Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերի 10 խոշորացված համայնքների տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, ինչպես բարելավել ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում, ինչպես նաև բարձրացնել նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների բարելավման, մշտադիտարկման, ջատագովության գործընթացներում:
Ծրագրի թիրախային համայնքներն են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի խոշորացված 10 համայնքները (Մեղրի, Կապան, Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան, Գորհայք, Արենի, Գլաձոր, Բերդ):

Menu