ActivitiesNews

Developed Public Policy Development Course

Մարտի 16-17-ին «Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում կոալիցիայի անդամ 11 կազմակերպությունների 16 ներկայացուցիչների համար կազմակերպվել է «ՔՀԿ-ների փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում» դասընթացը, որը վարում էր Հանրային կառավարում ոլորտի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը:

Դասընթացը նպատակ ուներ ուժեղացնելու Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի անդամ կազմակերպությունների կարողությունները և մեծացնելու ցանցի ազդեցության կարողությունները հանրային քաղաքականության մշակման գործընթացների վրա։ Դասընթացը հնարավորություն տվեց ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ՝ որը ցանցի անդամները կկիրառեն մեծացնելու մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորման գործընթացներում, ձևակերպելու ընդհանուր խնդիրներն ու դրանց առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նոր նախաձեռնություններով։
Դասընթացավարի կողմից ներկայացվող տարբեր պրակտիկ փորձերի օրինակով, մասնակիցները հասկացան, թե ինչպես կարելի է փաստարկվածության միջոցով հասնել ցանկալի փոփոխությունների և հանրային քաղաքականության խնդիրների լուծմանը: Այնուհետև ներկայացվեցին այն գործիքները, որոնց միջոցով հանրային քաղաքականության մշակումն էլ ավելի արդյունավետ կարող է լինել և որը հնարավորություն կտա հաջողություններ արձանագրելու:

«Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացում» ծրագիրն իրականացվում է «Վիննեթ Հայաստան» կոալիցիայի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Last news

Հանդիպում ֆինանսների փոխնախարարի հետ
Meeting with Deputy Finance Minister
Դասընթաց «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում
Training course under the «Budget for All» subsidy program
Menu