ActivitiesNews

Three day workshop for development of proven public policy

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում ստեղծված Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի շրջանակներում մայիսի 6-8-ն անցկացվեց եռօրյա դասընթացը՝ ծրագրային բյուջետավորման ոլորտի քաղաքականությունների մշակմանը մասնագիտական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության և ազդեցության ուժեղացման խորագրով: Այն կազմակերպվել էր ՀՀ ՔՀԿ-ների կոալիցիաների Կառուցողական երկխոսության ցանցի անդամ և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար:
Դասընթացն անց է կացվում ԿԵՀ ծրագրի ենթածրագիր հանդիսացող և «WINNET Armenia» Network of Women Resource Centers կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

«WINNET Armenia» Network of Women Resource Centers կանանց ռեսուրս կենտրոնի կողմից գործարկվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանի խոսքով, կազմակերպված դասընթացը ՔՀԿ ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս հանրային քննարկումների ժամանակ փաստերով հիմնավորված առաջարկություններով հանդես գալ: “Մենք փորձում ենք բարելավել մեր գիտելիքները՝ պետական բյուջեի մշակման գործընթացների վերաբերյալ և հասկանալ այն բոլոր մեխանիզմները, գործիքները, որոնք թույլ կտան, որ մենք կարողանանք առաջիկայում և հետագայում մեր մասնակցությունն ապահովենք բյուջետավորման գործընթացներում: Մենք բոլորս ոլորտային կազմակերպություններ ու կոալիցիաներ ենք և հետագայում՝ ներգրավված լինելով նախարարությունների բոյւջետային հայտերի քննարկման գործընթացում՝ կհանգի նրան, որ մեր կողմից արված փորձագիտական եզրակացություններն ու առաջարկությունները կներառվեն ու կարտացոլվեն պետական բյուջեում և Հայաստանում ՀԿ-ների մասնակցությունը կնպաստի շատ խնդիրների լուծմանը”,-ասաց նա:

Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը քաղհասարակության կազմակերպությունների շուրջ 45 ներկայացուցիչների ներկայացցրեց բյուջետավորման մոտեցումները և տեխնիկաները, ծախսերի հասկացություններն ու սահմանումները, պետական բյուջեի կազմման գործընթացը, բյուջետային ծախսերի հաշվարկների կատարման օրենսդրական հիմքերը:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սա նոր, մինչ օրս տեղի չունեցած գործընթաց է, որով ՀԿ-ների փորձ է արվում ներգրավել պետության կողմից բյուջետային գործընթացի նախնական փուլում, երբ նախարարություններն ու բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները հայտեր են ձևավորում ֆինանսների նախարարությանն ու իրենց ոլորտային ծրագրերն են ներկայացնում: “Փորձում ենք ՔՀԿ-ներին ներգրավենք, որպեսզի համոզված լինենք, որ այդտեղ որակյալ ծրագրեր են, հնարավորություն ստեղծենք այդ գումարներն առավել արդյունավետ ծախսելու, առավել թիրապխային խնդիրների լուծմանն ուղղելու և այս գործընթացի համար այս 3 օրերի ընթացքում մասնակից ՔՀԿ-ների տեղեկատվություն, գիտելիք ենք տալիս, որպեսզի իրենք պատրաստ լինեն նախարարությունների հետ ներգրավվելու և գործընթացի մասը լինելու”,-ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Դասընթացի փակմանը ելույթ ունեցավ Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը, ով հայտարարեց, որ 2020 թ-ին որակապես այլ բյուջետային գործընթաց պետք է ունենալ և համոզված լինել, որ բյուջետային ծրագրերն ու միջոցառումները բովանդակային են: “Հասարակական կազմակերպությունների միջոցով ոչ թե պետական կառույցների համար վերահսկողություն է սահմանվելու, այլ պետք է քննադատությանը ոչ թե որպես բացասակն երևույթ նայել, այլ՝ հակառակը. պետք է փորձենք պետական մարմիններին, որպեսզի վերջնարդյունքի տեսակետից ավելի մոտ գտնվեն այն մարդկանց ու մարդկանց տարբեր խմբերին, որոնց համար ծրագրերն իրականացվում են«,-նշեց փոխնախարարը:

Ամփոփելով եռօրյա դասընթացը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, դասընթացի մասնակիցներին և ֆինանսների նախարարությանը՝ համագործակցության համար: “Այս համագործացությունն ի բարօրություն մեր երկրի է իրականցվում և քաղհասարակության կազմակերպությունների սեկտորը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ հանրային քաղաքականությունների մշակման և հանրային վերահսկողության գործում, ինչը երկուստեք օգտակար է”,-ասաց Կարեն Զադոյանը:

Last news

Դասընթաց «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում
Training course under the «Budget for All» subsidy program
ՀայՓոստ
HayPost
Menu