ProjectsΟther

“Strengthening the Coalition Network of Winnet Armenia”

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

«Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցի հզորացում»

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքում ընդլայնվել է Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցը, որն այսօր ունի 11 անդամներ և գործում է Հայաստանի 5 մարզերում /Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, Լոռի և Արագածոտն/: Կոալիցիոն ցանցի գործունեությունն ուղղված է «Հանրային ֆինանսների կառավարում» ոլորտի երկու կարևոր խնդիրների լուծմանը՝

  • Նպաստել ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի խոշորացված համայնքների տեղական բյուջեներում և տեղակամ մակարդակում իրականացվող ծրագրերում երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը,
  • Բարելավել ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում, ինչպես նաև բարձրացնել նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների բարելացման, մշտադիտարկման և ջատագովության գործընթացներում:

Առաջարկվող նախագծի մոտեցումը հետևյալն է՝ ընդլայնել Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցը նոր և ասոցացված անդամների ներգրավմամբ, բարձրացնել ցանցի ճանաչելիությունը և դերը ոլորտային քաղաքականությունների մշակման և ջատագովության գործընթացներում:

Ծրագրով նախատեսվում է ՝

  • Մշակել Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի թիրախային երկու ոլորտների հանրային քաղաքականությունների մշտադիտարկման և բարելավման, ցանցի ռազմավարական և ֆոնդահայթայթման պլանները:
  • Մշակել Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի Էթիկայի կանոնները` ներառյալ շահերի բախման քաղաքականությունը, իրականացնել կանոններով սույն ծրագրային հաշվետու ժամանակահատվածում նախատեսված գործողություններ և արդյունքներ ունենալ
  • Մշակել Վիննեթ Հայաստան ցանցի կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի հանրային քաղաքականությունների մշտադիտարկման և բարելավման պլանը և այդ պլանով իրականացնել մշտադիտարկում
  • Ստեղծել Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի գործունեությունը լուսաբանող վեբ կայք, այդպիսով բարձրացնելով ցանցի ճանաչելիությունը

Ծրագիրը կնպաստի Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցի զարգացմանը, այլ ՔՀԿ-ների, ՀՀ կառավարության, ՏԻՄ-երի և այլ շահագրգիո կողմերի միջև համագործակցության խթանմանը, փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ոլորտային հանրային քաղաքականությունների բարելավմանն ու ջատագովությանը:

Տևողությունը՝ 01.01.2019 — 30.06.2019 (6 ամիս)

Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Last news

Բյուջե բոլորի համար
EU-funded «Structural Dialogue Commitment»
Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության
New jobs thanks to wool production
Menu