ԳործունեությունՄիջոցառումներ

Գենդերային թեմատիկ խմբի հանդիպումը` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակում

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Գենդերային Թեմատիկ Խմբի արտահերթ հանդիպումը՝ նվիրված «Վիննեթ Եվրոպա» կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական միության պատվիրակության այցին:

ԳԹԽ անդամների հետ հանդիպման ընթացքում Վիննեթ Հայաստանի ներկայացուցիչները և պատվիրակության անդամները ներկայացրեցին իրենց գործունեության շրջանակները անդամ երկրներում:

Պատասխանելով մասնակիցների կողմից տրված բազմաթիվ հարցերին ուղղված թե Վիննեթ Եվրոպայի և թե Վիննեթ Հայաստանի գործունեության գերակա ուղղություններին, Վիննեթ Հայաստան ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանն ընդգծել է, որ ցանցի առանցքային ուղղությոններից է հեռավոր համայնքներում կանանց կյանքի որակի բարելավումը, կանանց դերի բարձրացումը որոշումների կայացման և տարածաշրջանային զարգացման ոլորտներում:

«Վիննեթ Եվրոպա» կենտրոնների եվրոպական միության պատվիրակությունը:
«Վիննեթ Եվրոպա» կենտրոնների եվրոպական միության պատվիրակությունը:
Աշխատանք կանանց՝ տարբեր մարզերում
Աշխատանք կանանց՝ տարբեր մարզերում
Ընտրացանկ