ԳործունեությունԼուրեր

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիս

Այսօր, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Վիննեթ Եվրոպայի և Վիննեթ Հայաստանի ներկայացուցիչները հրավիրված լրատվամիջոցներին ներկայացրեցին իրենց գործունեությունն ու փորձը՝ խթանելու կանանց դերը և մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում պետական, մարզային և տեղական մակարդակներում:
«Կանանց ռեսուրս կենտրոնները նշանակալից առաջընթաց են արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում», – նշեց ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը. «ՎԻՆՆԵՏ Հայաստանի ստեղծումը վկայում է բազմակողմանի համագործակցության մասին և կարող է որպես օրինակ ծառայել մյուս կազմակերպություններին՝ գործակցելու երկրի ներսում և սահմաններից դուրս»:

100-ից ավելի աշխատատեղ Սյունիքի կանանց համար. «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներկայացնում է իր հաջողությունները
100-ից ավելի աշխատատեղ Սյունիքի կանանց համար. «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներկայացնում է իր հաջողությունները
Վիննեթ Հայաստանը ներկայացնում է Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները
«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը
Ընտրացանկ