Լրատվամիջոցները մեր մասինՀոդվածներ

ԵԱՀԿ-ն խթանում է համագործակցությունը Կանանց ռեսուրսային կենտրոնների շրջանում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի 2015թ. — Կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու նպատակով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել է Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակության այցը Հայաստան: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009թ. հիմնադրվել են Կանանց ռեսուրսային կենտրոններ Գորիսում, Կապանում և Մեղրիում: Կենտրոնները ձևավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և 2014 թ.-ին դարձան «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ: «Կենտրոնները նշանակալից առաջընթաց են արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում», — նշեց ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը. «ՎԻՆՆԵՏ Հայաստանի ստեղծումը վկայում է բազմակողմանի համագործակցության մասին և կարող է որպես օրինակ ծառայել մյուս կազմակերպություններին՝ գործակցելու երկրի ներսում և սահմաններից դուրս»: Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ներկայացուցիչները փոխանակեցին իրենց փորձը՝ խթանելու կանանց դերը և մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում պետական, մարզային և տեղական մակարդակներում:

«ՎԻՆՆԵՏ Շվեդիա» և «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» կազմակերպությունների նախագահ և տնօրեն Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը նշեց. «Քանի դեռ աշխատանքի, աշխատանքային պայմանների, պետության և տարածաշրջանային կայուն աճի համար գենդերային հավասար պայմաններն ու հնարավորությունները՝ այդ թվում կանանց և տղամարդկանց համար նորարարության և ձեռներեցության հնարավորությունները չեն գերակշռում, և քանի դեռ հասարակությունում իշխանության և ազդեցության համամասնական հավասարակշռություն չկա ՝ մենք գործ ունենք խտրականության հետ»: «ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը կարևորեց ռեսուրս կենտրոնների ազդեցությունը գյուղական համայնքներում, որտեղ ցանցը ստեղծել է շուրջ հարյուր աշխատատեղի հնարավորություն կանանց համար. «Ներգրավված լինելով արհեստագործական ծրագրերում, այդ կանայք ոչ միայն պատրաստում են գորգեր, հուշանվերներ և այլ արտադրանք, այլև վերականգնում են հին ավանդական արհեստները: „ՎԻՆՆԵՏ Հայաստանը“ նաև աշխատում է՝ խթանելու կանանց քաղաքական հզորացումը, որի վկայությունն է այն, որ Սյունիքն ունի ամենաշատ կին ներկայացուցիչները տեղական իշխանություններում»:

Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակությունը հանդիպեց պետական ​​մարմինների ներկայացուցիչների հետ Երևանում և այցելեց Գորիս՝ ծանոթանալու գործունեության հետ և քննարկելու հետագա համագործակցությունը: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներառում է Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Դիլիջանի, Իջևանի ու Եղեգնաձորի Կանանց ռեսուրսային կենտրոնները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

Սյունիքում կանանց ռեսուրս կենտրոնները լավ արդյունք են ցուցաբերում
Սյունիքում կանանց ռեսուրս կենտրոնները լավ արդյունք են ցուցաբերում
100-ից ավելի աշխատատեղ Սյունիքի կանանց համար. «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներկայացնում է իր հաջողությունները
100-ից ավելի աշխատատեղ Սյունիքի կանանց համար. «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներկայացնում է իր հաջողությունները
Ընտրացանկ