«Առաջխաղացման բանաձևի» հարթակում այս անգամ հրավիրված էին «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը և Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը : Խոսնակները Գորիսում ներկայացրել են քաղաքականության մեջ իրենց հաջողակ փորձը:

Հիշեցնենք, որ «Առաջխաղացման բանաձևի» հարթակում հրավիրվում են քաղաքական կին գործիչներ, ովքեր հանդես են գալիս որպես հաջողակ օրինակներ և իրենց մոտիվացիոն ելույթներով խրախուսում կանանց: Խոսնակները, ելույթների միջոցով, մասնակից կանանց փոխանցում են իրենց հաջողակ փորձը` նպատակ ունենալով բարձրացնել կանանց ինքնավստահությունը և կարևորել նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

Հանդիպումը վարում էր Գորիսի Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն հիմնադրամի հասարակության հետ կապերի մասնագետ Իրինա Յոլյանը:

Ընտրացանկ