ԳործունեությունԼուրեր

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանի այցը Հայաստան

ՎԻՆՆԵԹ Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Հայաստան է ժամանել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը։ Այցի առաջին օրը տիկին Դինգիզյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակում, ծանոթացավ ցանցի գործունեությանը։ Հանդիպումից հետո պատվիրակությունը ուղևորվեց Վայոց Ձոր մարզ, որտեղ հանդիպեց Եղեգնաձորի Կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամի շահառուների հետ։ Պատվիրակությանը հյուրընկալեցին նաև Վայոց Ձորի մարզպետը և Եղեգնաձորի քաղաքապետը։

Ծրագիր ֆինանսավորում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը։

Տեսանյութեր մարզերում ընտրապայքարին մասնակցող կին թեկնածուների մասին
Տեսանյութեր մարզերում ընտրապայքարին մասնակցող կին թեկնածուների մասին
Աշխատանքային հանդպիում Գորիսում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ
Աշխատանքային հանդպիում Գորիսում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ
Ընտրացանկ