ՎԻՆՆԵԹ Հայաստանի տարածաշրջանային ծրագրի շրջաանակներում Գորիս քաղաքում կազմակերպվեց աշխատանքային հանդիպում` տեղական մակարդակում ընտրված կին քաղաքական գործիչների և քաղաքականությամբ հետաքրքրված կանանց համար: Հանդիպմանը հյուրն էր Շվեդիա խորհրդարանի փոխխոսնակ տիկին Իզաբել Դինգիզյանը, որը մասնակիցներին ներկայացրեց Շվեդիայի կին քաղաքական գործիչների լավագույն փորձը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության կարևորությունը և նրանց մասնակցությամբ իրականացված կարևոր փոփոխությունների օրինակները:

Մասնակիցներին իրենց ողջույնի խոսքը ուղղեցին Գորիսի քաղաքապետ պարոն Վաչագան Ադունցը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարության բաժնի ղեկավար Դեվիդ Գուլլեթը:

Հանդիպման կազմակերպմանը աջակցություն է ցուցաբերել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը:

Ընտրացանկ