ԳործունեությունԼուրեր

ՎԻՆՆԵԹ Հայաստանը մասնակցեց Ստոկհոլմում կազմակերպված Բալթիկ տարածաշրջանի ԵՄ ռազմավարության 7-րդ ռազմավարական ֆորումին

ՎԻՆՆԵԹ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցը նոյեմբերի 8-9-ը մասնակցեց Ստոկհոլմում կազմակերպված Բալթիկ տարածաշրջանի ԵՄ ռազմավարության ամենամյա 7-րդ ռազմավարական ֆորումին: Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության կարևորությունը» սեմինարը` նվիրված կայուն զարգացման համար կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների, պայմանների ստեղծման և քաղաքական, հասարակական կյանքում կանանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին, այդ թվում նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում:
Պանելային քննարկման ընթացքում ԵՄ, Բալթիկ ծովյան տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց երկրներում կանանց և տղամարդկանց իրավահավարասության հարցերը` կայուն զարգացումը արտացոլող տարբեր քաղաքականությունների, գործողությունների և առաջնահերթությունների մեջ: Ինչպես նաև քննարկվել են ընթացիկ նախաձեռնությունները, որոնք խթանում են կանանց տնտեսական զարգացումը:

Հանդիպման բանախոսներն էին Շվեդիայի ԱԳՆ ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպան Աննա Վեստերհոլմը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Էսաբել Դինգիզյանը, Լիանա Աղաբեկյանը` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակից, ԵՄ ռեգիոնների հանձնախմբի անդամ Յումի Ռենստրյոմը, Էվա Ռումինսկա Զիմնին` ՎԻՆՆԵԹ գերազանցության կենտրոնից :

Բանախոսները անդրադարձան հասարակության կայուն զարգացման և առաջընթացի համար կանանց հավասար ներգրավվածության խնդիրներին, այդ ուղղությամբ շվեդական առաջատար փորձին։ Հանդիպմանը, որպես Արևելյան գործընկերության երկրների համար օրինակելի փորձ, ներկայացվեց «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակից Լիանա Աղաբեկյանի կողմից։

Բանավեճ` կուսակցությունների մարզային կառույցների կին ներկայացուցիչների մասնակցությամբ
Բանավեճ` կուսակցությունների մարզային կառույցների կին ներկայացուցիչների մասնակցությամբ
Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունում
Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունում
Ընտրացանկ