ԳործունեությունԼուրեր

Town Hall ձևաչափով քննարկումներ Մեղրի և Գորիս համայնքներում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթածրագիր հանդիսացող և «WINNET Armenia» Network of Women Resource Centers կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին Մեղրիում և 19-ին Գորիս քաղաքներում տեղի ունեցան համայնքային քննարկումներ:

Քննարկումները իրականացվում էին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից (International Center for Human Development)` Town Hall Meeting ձևաչափով:

Նշենք, որ քննարկման համար նախապես տեղեկատվություն էր վերցվել Մեղրիի և Գորիսի համայնքապետարաններից 2019թ-ի նախատեսվող, համայնքային բյուջեով ֆինանսավորվող կամ համաֆինանսավորվող ծրագրերի մասին:
Վերոհիշյալ ծրագերից ելնելով` մշակվել էին սցենարներ, որոնք և քննարկվում էին խոշորացված Մեղրի և Գորիս համայնքների բնակավայրերից հրավիրված բնակիչների հետ, որոնք ներկայացնում էին տարբեր կազմակերպություններ և տարբեր զբաղվածություն ունեին:

Քննարկումներին մասնակցում էին համայնքապետարանների աշխատակիցները, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ:

աղբյուրը՝ հղումով

Գորիսում տեղի ունեցավ Town Hall ձևաչափով համայնքային քննարկում
Գորիսում տեղի ունեցավ Town Hall ձևաչափով համայնքային քննարկում
Աննախադեպ կարևոր, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆՆ ուղղված քայլ
Աննախադեպ կարևոր, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆՆ ուղղված քայլ
Ընտրացանկ