ԳործունեությունԼուրեր

Սկսվել են բրդի մթերման աշխատանքները Ամասիայի բրդի վերամշակման արտադրամասում

«ԵՄ-ն Շիրակի մարզին․ «Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակներում գրեթե ավարտվել են Ամասիայի բրդի վերամշակման արտադրամասի գործարկման աշխատանքները: Սկսվել են բրդի մթերման աշխատանքները:

Արեգնադեմ բնակավայրում տեղացիները խնամքով պահել են բուրդը և այսօր այն վաճառում են գործարանին…. եկամուտ վաստակելու նոր հնարավորություններ տեղացի ֆերմերների համար:

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի , Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի հետ համատեղ մշակել են Շիրակի մարզում բրդի հոսքագծի և արհեստների զարգացման նախաձեռնություն, որը կնպաստի մարզում աշխատատեղերի ստեղծմանը և ՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով բնակչության զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացումը Շիրակի մարզում։

Ծրագիրն իրականցվում է ԵՄ համաֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ։

«Հայաստանում Կանանց ռեսուրսային կենտրոնների սոցիալական ոլորտի աշխատողների կարիքների գնահատում» դասընթաց
«Հայաստանում Կանանց ռեսուրսային կենտրոնների սոցիալական ոլորտի աշխատողների կարիքների գնահատում» դասընթաց
Գորիսի Կանանց զարգացման Ռեսուրս Կենտրոն հիմնադրամը կազմակերպել և անց է կացնում մասնագիտական դասընթացներ
Ընտրացանկ