ԳործունեությունԼուրեր

Հանդիպում ֆինանսների փոխնախարարի հետ

Մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Քննարկվել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի 2 թիրախային ոլորտներից բխող ուղեցույցները, որոնք, մասնավորապես, վերաբերում են «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների ծառայությունների և աշխատանքների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառմանը և պարզեցված (քաղաքացու) բյուջեի մշակման մեխանիզմներին:

Հանդիպման առաջին մասում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացնելով էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցը, նշել են, որ նպատակն է լրացնել «Գնումների մասին» օրենքի և էներգախնայողության ոլորտում գործող օրենսդրական դաշտերի փոխգործակցության վերաբերյալ իրազեկվածության և մեթոդական ցուցումների բացը:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ուղեցույցներն էլ քննարկել համապատասխան նախարարությունների հետ: Ինչպես նաև կարևորվել է ՀԿ-ների մասնակցությունը 2020 թվականի բյուջետային գործընթացին, որն էլ հիմք կհանդիսանա տարբեր ոլորտների բյուջետային հայտերի հանրային քննարկումների արդյունավետ կազմակերպման համար:
«Բյուջե բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Վիննեթ Հայաստան» կոալիցիայի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Գորիսի Կանանց զարգացման Ռեսուրս Կենտրոն հիմնադրամը կազմակերպել և անց է կացնում մասնագիտական դասընթացներ
Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում թեմայով դասընթաց
Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում թեմայով դասընթաց
Ընտրացանկ