ԳործունեությունԼուրեր

ՎԻՆՆԵԹ Հայաստան կոալիցիոն ցանցի կոորդինացիոն հանդիպում

Հունիսի 21-ին Ջերմուկում մեկնարվեց ,,Կոորդինացիոն հանդիպում,, «Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում կոալիցիայի անդամ 11 կազմակերպությունների 22 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Եռօրյա աշխատանքային հանդիպումները մեկնարվեց ,,Վիննեթ Հայաստան կոլալիցոն ցանցի զարգացում ,, և ,, Բյուջե բոլորի համար,, ծրագրերի ամփոփիչ աշխատանքային հանդիպումով, որի ընթացքում ամփոփվեցին ծրագրերի ընթացքում ձեռք բերված արդյունքները, քննարվեցին քաղած դասերը և ծրագրերի շարունակականությունը ապահովվելու հնարավորությունները։

Աշխատաժողովի ընթացքում անդամ կազմակերպությունները քննարկել են նաև անցած երեք տարիների գործունեության արդյունքները ՝ արձանագրելով, որ ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցը առաջընթաց տեմպերով շոշափելի արդյունքներ է արձանագրել կանանց տնտեսական զարգացման, աշխատաշուկայում նրանց համար հնարավորությունների ստեղծման, քաղաքականությունների մշակման առումով։ Առաջաիկա երեք տարին ևս ցանցը պատրաստվում է քայլեր ձեռնարկել հստակեցված ռազմավարական ուղղություններն արդյունավետ իրականացնելու համար։

Ցանցի անդամ կազմակերպությունների մասնակցությամբ վերանայվել է ցանցի ռազմավարությունը, մշակել կոալիցիոն ցանցի ռազմավարական պլանը՝ հաշվի առնելով ռազմավարական այն ուղղությունները, որոնց ուղղությամբ ցանցը պլանավորում է առաջիկայում իր գործունեությունը ուժեղացնել, իրականացնել նաև հանրային քաղաքականությունների բարեփոխում և այդ քաղաքականությունների մշակման ուղղությամբ մեխանիզմների մշակում:
Կորիդինացիոն հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ցանցի ,,Ֆոնդահայթհայթման պլանը,, և առաջիկա համատեղ իրականացվելիք նախագծերն ու գործողությունները։

«Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացում» ծրագիրն իրականացվում է «Վիննեթ Հայաստան» կոալիցիայի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի այս բաղադրիչի համար (Վիննեթ Հայաստանի կոորդինացիոն հանդիպում) իր ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի բնակչության հիմմնադրամը։

«Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում կոորդինացիոն հանդիպում Ջերմուկում
«Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում կոորդինացիոն հանդիպում Ջերմուկում
Ընտրացանկ