Ֆիլմի դիտում-քննարկում՝ «Փոխիր աշխարհը քո նկարով» ծրագրի շրջանակում

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Փոխիր աշխարհը քո նկարով» 2 ամսյա ծրագրի շրջանակներում  «Վիննեթ Վանաձոր» ՀԿ-ն նոյեմբերի 3-ին և 7-ին իրականացրել  է  2 ֆիլմի դիտում-քննարկում, որին մասնակցում էին 13-17 տարեկան Վանաձորաբնակ դեռահասներ և պատանիներ։ Ֆիլմի դիտում-քննարկումներն ուղված էին կնոջ դերի հետ կապված կարծրատիպերի վերհանմանը։ 

Քննարկման համար ընտրվել էր «Բավական» ֆիլմը(ռեժիսոր՝ Ադրինե Գրիգորյան, լեզուն` հայերեն, ենթատեքստեր` անգլերեն, 40 րոոպե), որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին: Ֆիլմն իրենից ներկայացնում է մարդկային կյանքի պատմություններ, որոնք միահյուսված են մասնագիտական գնահատականի և պաշտոնական վիճակագրության հետ: 

Ֆիլմից հետո քննարկումը վարող մասնագետի հետ միասին երիտասարդները քննարկվել են կնոջ մասին ունեցած պատկերացումները և վերհանել կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են կնոջ դերի ճիշտ ընկալմանը, ներուժի արժևորմանը, գնահատմանն ու դրա արդյունավետ օգտագործման համար հավասար հնարավորությունների ստեղծմանը։

Ընտրացանկ