Բյուջե բոլորի համար

«Բյուջե բոլորի համար (Budget4All)»  Եվրամիության կողմից  ֆինանսավորված ծրագիրն իրականացվել է Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում՝ Վիննեթ Հայաստան ցանցի անդամ կանանց ռեսուրս կենտրոնների կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի հետ համագործակցության շրջանակներում։ 

Կոալիցիոն ցանցի  գործունեությունը ուղղված էր  Հանրային ֆինանսների  կառավարում ոլորտում երկու  կարևոր խնդիրների լուծմանը՝

  • Նպաստելու   ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերի խոշորացված համայնքների տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում  երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը:
  • Բարելավելու  ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում: Ինչպես նաև բարձրացնել նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների  բարելավման, մշտադիտարկման, ջատագովության գործընթացներում:

Ծրագիրը խթանել է   Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի զարգացմանը , այլ  ՔՀԿ-ների, ՀՀ կառավարության, ՏԻՄ-երի և այլ շահագրգիռ կողմերի միջև համագործացության խթանմանը:  Ինչպես նաև տեղի է ունեցել փորձի և տեղեկատվության փոխանակում, որը նպաստել է ոլորտային հանրային քաղաքականությունների բարելավմանն ու  ջատագովությանը:

Բյուջե բոլորի համար
Ընտրացանկ