«Համայնքային համախմբման ուժեղացում մասնակցային մոնիթորինգի և գնահատման միջոցով» («ՀՀուՄՄԳ»)

2020-2021թթ.-ին «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և  «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն ծրագրի  կողմից իրականացվել է «Համայնքային համախմբման ուժեղացում մասնակցային մոնիթորինգի և գնահատման միջոցով»  նախագիծը։

Ծրագրի նպատակն էր Գորիս համայնքում կիրառել տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) մեթոդաբանությամբ սահմանված համակարգի մասնակցային մոնիթորինգ, ինչպես նաև ներկայացնել «գնահատում» բաղադրիչը՝ որպես ՏԱՊ-ի պլանավորման, մշակման, իրականացման և մշտադիտարկման անբաժանելի տարր:

Նպատակ ունենալով մասնակցային գնահատման միջոցով բարձրացնել համայնքային համախմբումը, ծրագրի շրջանակներում մշակվել են Մասնակցային մոնիթորինգի ու գնահատման (ՄՄԳ) մեթոդաբանություն, ինչպես նաև ընտրվել են Գորիս  համայնքի համար առավել կարևոր նշանակության երեք տարբեր տիպային ՏԱՊ ծրագրեր և իրականացվել են այդ ծրագրերի փորձնական գնահատում։

Մասնակցային գնահատման մեթոդաբանության մշակմանը զուգընթաց կազմակերպվել են վերապատրաստումներ՝ ծրագրերի տեխնիկական և ֆինանսական բաղադրիչների մշակման, ինչպես նաև ծրագրերի իրականացման վերաբերյալ: Այդ վերապատրաստումներին մասնակցել են ինչպես ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի, այնպես էլ ՏԻՄ-երի և այլ տեղական ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։

Ծրագրի համար մշակվել և ՏԻՄ-ին է փոխանցվել Մասնակցային մոնիթորինգի ու գնահատման մեթոդաբանություն և գործիքակազմ՝ հետագայում օգտագործելու նպատակով։ Ծրագրի արդյունքում մշակվել և որպես առաջարկություն է ներկայացվել համայնքային համախմբման, մասնակցության ընդգրկունության և որակի բարձրացման ու համատեղ որոշումների ընդունման մոդել: Այն տարբեր բաղադրիչներով առաջարկվել է գնահատման մասնակիցների կողմից, այնուհետև ընդհանրացվել և ամփոփվել։

«Համայնքային համախմբման ուժեղացում մասնակցային մոնիթորինգի և գնահատման միջոցով» («ՀՀուՄՄԳ»)
Ընտրացանկ