Մեր մասին

Մեր մասին

Պատմությունը

Սյունիքի կանանց Ռեսուրս կենտրոններից մինչև ՎԻՆՆԵԹ Հայաստան

2007 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սկսեց մի ծրագիր՝ ուղղված Հայաստանի հասարակական և տնտեսական կյանքում կանանց սահմանափակ մասնակցության խնդրին, որի նպատակն էր աջակցել Հայաստանում կայուն զարգացմանն ու ժողովրդավորությանը։ Ծրագիրը կիզակետում էր Սյունիքի մարզը, հարավային մարզ՝ մեծապես մեկուսացված Երևան մայրաքաղաքից, ուր կանայք կազմում են և կազմում էին բնակչության մեծամասնությունը, սակայն չունեին տեղի քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու որևէ լծակ և խիստ անբարենպաստ պայմաններում էին աշխատանքի հնարավորության հարցում։

2008 թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ուղղորդությամբ և տեխնիկական աջակցությամբ Սյունիքի մարզի իրենց համայնքներում ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող կանայք, ովքեր կիսում էին զարգացման և կանանց դերի բարձրացման միևնույն տեսլականը, միավորվեցին խմբերի և հանձն առան կանանց ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը, որոնք, հիմնվելով կանանց ռեսուրս կենտրոնների շվեդական մոդելի վրա, պետք է օժանդակող օղակ դառնային տեղի կանանց համար, վայր, որտեղ կանայք կկարողնային հավաքվել, օգնել միմյանց իրենց նախաձեռնություններում և այլն։

2008-2009թթ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կանանց հենց այս ակտիվ խմբերի կողմից Սյունիքի տարբեր համայնքներում հիմնադրվեցին երեք ռեսուրսային կենտրոններ՝ Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն հկ-ն, Կապանի կանանց ռեսուրս կենտրոն հկ-ն և Գորիսի կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն հիմնադրամը: Այս կենտրոնները դարձան հուսալի հաստատություններ, որոնք մեծ ջանքեր գործադրեցին մարզում տնտեսության և ժողովրդավարության աճին նպաստելու հարցում՝ հատուկ ուշադրություն հատկացնելով կանանց տնտեսական առաջընթացի և համագործակցության վրա։ Կենտրոնները հանդիպման վայր ծառայեցին տեղի կանանց համար՝ աջակցելով կանանց իրենց սեփական բիզնեսը սկսելու գործում։ Շահառուների՝ իրենց կարողությունների հետ մեկտեղ օրեցօր աճող թիվը թույլ տվեց համայնքին իրապես ներգրավվել կանանց առնչվող բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Տարատեսակ միջոցներ իրականացվեցին առանցքային սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրների շուրջ հանրային իրազեկումը բարձրացնելու համար։ Գնահատելով ցանցի հզորությունները ու հնարավորությունները, այս ռեսուրս կենտրոնները միավորվեցին Սյունիքի կանանց Ռեսուրս կենտրոնների ցանց միավորումում, որը դարձավ ՎԻՆՆԵԹ Եվրոպայի առաջին անդամը ոչ ԵՄ անդամ երկրից։ Նույն տարում ցանցը վերանվանվեց և սկսեց կոչվել ՎԻՆՆԵԹ Հայաստան — Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանց։

Հաջորդ երկու տարիներին ցանցն ընդարձակվեց։ 2015 թվականին Ժողովրդավարության եվրոպական հիմանդրամի (EED) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվեցին կանանց ռեսուրս կենտրոններ ևս երեք համայնքներում՝ «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամը», «Իջեւանի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը» և «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամը» և մեկ նախաձեռնող խումբ Վանաձորում՝ “Վանաձորի կանանց նախաձեռնող խումբը«։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքում ընդլայնվել է Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցը, որն այսօր ունի 11 անդամներ և գործում է Հայաստանի 5 մարզերում (Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, Լոռի և Արագածոտն):

Պատկերում ներկայացված է ՎԻՆՆԵԹ Հայաստանի զարգացման ժամանակացույցը:

Մեր մասին

Առաքելությունը

ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ապահով, անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն բոլորի համար հավասար հնարավորություններով ՝ օգտագործելով կանանց ներուժը ուժեղացնելու երկիրը սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման միջոցով:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Բարձրացնել կանանց դերը սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում, խթանել նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների բարելավման գործընթացներում ՝ հանուն կայուն և համաչափ զարգացման:

ՎԻՆՆԵԹ Հայաստան Ցանցի գործունեության գերակա ուղղություններն ու խնդիրները 2016-2020թթ.

Իր առաքելությանը համահունչ, միջնաժամկետ հատվածում իր նպատակների իրականացմանը հետամուտ, ՎԻՆՆԵԹ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների Ցանցը սահմանում է իր գործունեության գերակա ուղղություններն ու համապատասխան խնդիրները։

  • Աջակցել Հայաստանի Հանրապետությունում հանրային քաղաքականությունների մշակմանը, բարելավմանը, իրականացմանը և մոնիտորինգին
  • Խթանել որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցությունը բոլոր մակարդակներում

Այդ թվում ՝ Խթանել կանանց մասնակցությունը հակամարտությունների կարգավորմանը և խաղաղարար գործունեությանը

  • Նպաստել կանանց սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը

Այդ թվում

Աջակցել կանանց առողջության պահպանմանը

Աջակցել գենդերային բռնության կանխարգելմանը

  • Աջակցել կանանց տնտեսական դերի և մրցունակության բարձրացմանը
  • Զարգացնել Ցանցի և դրա անդամ կառույցների ինստիտուցիոնալ կարողությունները

Այդ թվում` Ընդլայնել Ցանցի գործունեությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության երկրներում

Հաշվետվություններ

Սեղմելով կոճակին՝ կարող եք ներբեռնել և ծանոթանալ մեր բոլոր հաշվետվություններին
Ընտրացանկ