Հաճախ տրվող հարցեր

1. Ովքե՞ր կարող են անդամակցել ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի անդամ Կանանց Ռեսուրս կենտրոններին։

ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի 9 անդամ Կանանց Ռեսուրս կենտրոններից բաց անդամակցություն ունեն Մեղրի, Կապան, Վանաձոր և Գյումրի համայնքներում գործող կենտրոնները: Նշված կենտրոններին կարող են անդամակցել տվյալ տարածաշրջաններում բնակվող անձիք, ովքեր կիսում են կազմակերպության արժեքները և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ կազմակերպության զարգացման գործընթացներում:

2. Ովքե՞ր կարող են դառնալ ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների ծրագրերի մասնակից կամ շահառու:

ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերի մասնակից կամ շահառու կարող են լինել բոլոր խոցելի խմբերի կանայք, բիզնեսով ու քաղաքականությամբ հետաքրքրված կանայք, երիտասարդները:

3. Ինչպե՞ս կարող եմ դառնալ ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների ծրագրերի մասնակից կամ շահառու։ Կա արդյո՞ք տարիքային/սեռային սահմանափակում։

Ռեսուրս կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերի շահառու դառնալու համար, եթե Դուք հանդիսանում եք  վերոնշյալ թիրախային խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ, պետք է դիմել Ձեր համայնքում/տարածաշրջանում գործող Կանանց Ռեսուրս կենտրոն՝ ծանոթանալու առկա ծրագրերում ներգրավվելու հնարավորություններին և գրանցվելու շահառուների էլեկտրոնային գրանցամատյանում: Տարիքային և սեռային որևէ սահմանափակում չկա: Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

4. Ովքե՞ր կարող են մասնակցել մասնագիտական վերապատրաստումներին։

Բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի հիմնական թիրախային խմբերի ներկայացուցիչ և գրանցվել են ՌԿ-ների շահառուների էլեկտրոնային գրանցամատյանում, որի ընթացքում նշել են մասնագիտական վերապատրաստումը որպես կարիք, ըստ առկայության կարող են մասնակցել ՌԿ-ների կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստումներին:

5. Կարո՞ղ եմ դառնալ ՎԻՆՆԵԹ-ի անդամ, եթե իմ քաղաքում գործող կենտրոն այս պահին չկա։

ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի կողմից իրականացվող ծրագրերը ընթանում են միայն այն համայնքներում/տարածաշրջանում, որտեղ գործում են ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոններ, հետևաբար միայն այդ համայնքներում/տարածաշրջաններում է հնարավոր մասնակցել ընթացիկ ծրագրերին:

6. Ի՞նչ ծրագրեր են իրականացվում ՎԻՆՆԵԹ-ի կողմից։

ՎԻՆՆԵԹ Հայաստանն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր հետևյալ ոլորտներում՝
  • Կանանց սոցիալ-տնտեսական զարգացում
  • Կանանց քաղաքական մասնակցության խթանում
  • Քաղաքացիական ակտիվություն
  • Համայնքային զարգացում
  • Սոցիալական ձեռնարկատիրություն
  • Հանրային քաղաքականությունների բարելավում
  • Խոցելի խմբերի շահերի պաշտպանություն
  • Երիտասարդների ակտիվացում

7. Ունեմ բիզնես գաղափար/նախագիծ․ ինչպե՞ս կարող են ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնները օժանդակել դրա իրականացմանը։

ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների կողմից պարբերաբար իրականացվում են կանանց բիզնես աջակցման ծրագրեր: Այդ ծրագրերում ներգրավվելու համար կարող եք հետևել  կենտրոնների սոցիալական էջերում, ինչպես նաև ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի ինտերնետային կայքում տեղադրվող նորություններին, իսկ ձեզ հուզող հարցերին պատասխան կարող եք ստանալ՝ մասնակցելով ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների կողմից կազմակերպվող ամենամսյա «Բաց Դռների Օ» ձևաչափի օնլայն կողմնորոշիչ հանդիպումներին:

8. Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ անցկացվող ծրագրերին։

ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ՝ հետևելով կենտրոնների սոցիալական էջերին և ՎԻՆՆԵԹ Հայաստան ցանցի կայքին, ինչպես նաև մասնակցելով ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների կողմից կազմակերպվող ամենամսյա «Բաց Դռների Օր» ձևաչափի օնլայն կողմնորոշիչ հանդիպումներին:

9. Ինչպե՞ս կարող եմ դառնալ ՎԻՆՆԵԹԻ սոցիալական ձեռներեցության(ՍՁ) աշխատակից։

Ներկա պահին ՎԻՆՆԵԹ ցանցի ՍՁ-ներ գործում են Մեղրի, Կապան և Գորիս համայնքներում: Նշված ՍՁ-ներում աշխատանքի տեղավորվելու համար կարող եք դիմել տվյալ համայնքում գործող ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոն:

10. Տրամադրու՞մ է արդյոք ՎԻՆՆԵԹ-ը անհրաժեշտ գույք/հումք աշխատելու համար։

ՎԻՆՆԵԹ Ռեսուրս կենտրոնների կողմից տրամադրվող տեխնիկական աջակցությունը իրականացվում է  որոշակի մասնագիտական ուսուցման ծրագրերի շրջանակներում: Տվյալ ծրագրերի մասնագիտական ուսուցումների փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստանում են համապատասխան տեխնիկա և հումք:
Ընտրացանկ