Սոցիալ-տնտեսականԾրագրեր

Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության

«ԵՄ-ն Շիրակի մարզին․ «Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակներում գրեթե ավարտվել են Ամասիայի բրդի վերամշակման արտադրամասի գործարկման աշխատանքները: Սկսվել են բրդի մթերման աշխատանքները:
Արեգնադեմ բնակավայրում տեղացիները խնամքով պահել են բուրդը և այսօր այն վաճառում են գործարանին…. եկամուտ վաստակելու նոր հնարավորություններ տեղացի ֆերմերների համար:

People in Need Armenia «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի “WINNET Armenia” Network of Women Resource Centers“, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատի @SCCI և Ամասիայի համայնքապետարանի Амасия (Ширак) հետ համատեղ մշակել են Շիրակի մարզում բրդի հոսքագծի և արհեստների զարգացման նախաձեռնություն, որը կնպաստի մարզում աշխատատեղերի ստեղծմանը և ՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով բնակչության զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացումը Շիրակի մարզում։

Ծրագիրն իրականցվում է ԵՄ համաֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ։

«Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցի հզորացում»
«Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցի հզորացում»
Բրդի լվացման արտադրամասում աշխատելու հնարավորություն
Բրդի լվացման արտադրամասում աշխատելու հնարավորություն
Ընտրացանկ