
Վիննեթ Հայաստան ցանցի անդամ կազմակերպությունները ստեղծել և շարունակում են ստեղծել ու զարգացնել սոցիալական ձեռարկություններ։
Մենք փոխում ենք սոցիալական կապիտալն այնպես, որ այն սկսում է դրական ազդեցություն ունենալ մեր շահառուների վրա։ Մենք ձգտում ենք վերափոխել հասարակությունն ամբողջապես, այլ ոչ թե քաղել նրանից առավելագույն շահույթ և մեր շահառուների կյանքի վերափոխման գործընթացում մենք, որպես կանոն, գործ ենք ունենում անմիջականորեն տարբեր սոցիալական խնդիրների հետ և փորձում ենք դիտարկել խնդիրները լայն ենթատեքստում, ուսուցանելով ու զարգացնելով կանանց, ներգրավում ենք նրանց այդ խնդիրների լուծման գործընթացում և այսպիսով նաև բարելավում մեր միջավայրը։