logo

Հավասար Պայմաններով

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՎԻՆՆԵԹ Գորիս» Զարգացման Հիմնադրամ , որը ստեղծվել է 2009 թվականին՝ օգտագործելով «տարածաշրջանում կանանց աջակցության շրջանակներ» հայեցակարգը (շվեդական լավագույն փորձ), Կապանի և Մեղրիի գործընկեր կանանց ռեսուրս կենտրոնների (ԿՌԿ) հետ համատեղ կարևոր դերակատարում է ունեցել Սյունիքի մարզի տեղական և մարզային կայուն զարգացման մեջ կանանց ներգրավման գործում: Կարևորելով ցանցի ուժն ու կարողությունները՝ այս երեք Կանանց ռեսուրս կենտրոնները 2010 թվականին միավորվեցին որպես Սյունիքի Կանանց ռեսուրս կենտրոններ ցանց: Թիմի նվիրվածությունն ու ներուժը չափազանց կարևոր դերակատարում ունեցան կառույցի՝ 2014թ-ին Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիային (WINNET Europe) (www.winneteurope.org) անդամակցության հարցում՝ հանդիսանալով առաջին և դեռևս միակ ԵՄ-ի կողմից չհիմնված անդամը։ Կարդալ ամբողջը
banner

2008 -2009

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

«ՎԻՆՆԵԹ Գորիս» Զարգացման Հիմնադրամ (նախկինում՝ Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ)

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

2010

Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանց

 

2014

Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը վերանվանվեց Վիննեթ Հայաստան

2015

Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը վերանվանվեց Վիննեթ Հայաստան

«Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

«Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

«Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

2020

«Վիննեթ Բերդ» սոցիալական հիմնադրամ

«Վիննեթ Վանաձոր» կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ

2021

«Վիննեթ Գյումրի» կանանց և երիտասարդների ՀԿ

Ռուզաննա Տոռոզյան

Մենք իրականացնում ենք մեր նպատակը՝ աջակցելով կանանց դերի բարձրացմանը և ներգրավվելով նրանց տարբեր ոլորտներում։ Մեր թիմում ընդգրկված կանայք նպատակասլաց են և ունեն ամուր կամք: Հավատալով մեր ընդհանուր նպատակին՝ թիմային հետևողական աշխատանքի արդյունքում կարողանում ենք ամեն օր առաջխաղացում ունենալ: Այդ հաջողություններն աննկատ չեն մնում, դրանք ոգևորում են նաև այլ կանաց, տարբեր կառույցների, որոնց հետ համագործակցելով՝ մեր համատեղ աշխատանքը կարողանում ենք առավել արդյունավետ դարձնել:

Կարդալ ամբողջը

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Աջակցել Հայաստանում կանանց տնտեսական և քաղաքական հզորացմանը՝ չորս մակարդակներում՝ համայնքային, մարզային, ազգային և տարածաշրջանային կանանց ռեսուրս կենտրոնների ստեղծման և զարգացման միջոցով։

ՏԵՍԼԱԿԱՆ

Բոլորի համար հավասար հնարավորություններով՝ ապահով, բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցում:

ՆՊԱՏԱԿՆԵՐ

  • կանանց ընդլայնված մասնակցություն որոշումների կայացման գործընթացներում
  • կանանց ուժեղացված տնտեսական դեր և մրցունակության բարձրացում
  • կանանց սոցիալական պաշտպանության բարելավում
  • կանանց առողջության պաշտպանություն
  • գենդերային բռնության կանխարգելում
  • գենդերային քաղաքականության արդյունավետ իրականացում բոլոր մակարդակներում
  • կանանց մասնակցություն հակամարտությունների կարգավորման, հետկոնֆլիկտային վերականգնման և խաղաղության պահպանման գործընթացներում
  • կանանց և երիտասարդների հզորացում՝ իրենց նախագծերի/բիզնես գաղափարների համար խորհրդատվություն և ուսուցում ապահովելու միջոցով
  • կանանց ցանցեր կանանց մուտքի հեշտացում
  • կանանց դերի և ներկայացվածության բարձրացում աշխատաշուկայում և հասարակության մեջ
banner-deco
banner-deco
banner-deco
banner-deco
banner-deco