logo

Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը

Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում:  Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում: 

banner
banner
banner

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

Ինչպե՞ս սկսվեց

Կապանի Կանանց Ռեսուրս Կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2009թ.-ի ապրիլի 29-ին՝ Կապանի մի խումբ կանանց և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարության բաժնի աջակցությամբ:

«2014թ.-ից «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի հիմնադիր անդամ է։ Լինելով Հայաստանի 9 համայնքներում ստեղծված կանանց ռեսուրս կենտրոններից մեկը՝ նպատակ ունենք բացահայտել կանանց, երիտասարդների, խոցելի խմբերի կարիքներն ու մշակելով տարբեր ոլորտների զարգացման ուղիները՝ փորձում ենք նպաստել համակարգային զարգացման ծրագրերի իրականացմանը»։

Գործունեության 13 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է 38 ծրագիր սոցիալ-տնտեսական, քաղաքական, հասարակական ոլորտներում: Դասընթացների, սեմինարների մեջ ներգրավված է եղել ավելի քան 6800 շահառու, որոնցից մոտ 426-ը կենտրոնի միջնորդությամբ (94-ը կենտրոնում)՝ ընդունվել է աշխատանքի:

banner
banner
banner
banner
banner
banner

Մենք այսօր

2022թ․-ի փետրվարի 15-ից սկսած՝ ՀԿ-ն իրականացնում է ՄԱԿ-ի գրասենյակի ֆինանսավորվող «Աջակցություն հետպատերազմական վատ իրավիճակում հայտնված կանանց» ծրագիրը, որի շրջանակներում Արցախից տեղահանված 15 կին ստանում է մասնագիտական գիտելիքներ կարի, գործվածքի և հելունագործության ոլորտներում։

2022թ․-ի ապրիլի 15-ից ՀԿ-ն իրականացնում է ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ֆինանսավորվող՝ «Մեր կյանքը. մեր ապագան. աջակցություն ինքնավերականգնմանը և կոնֆլիկտի դիմացկունությանը Հայաստանի ազդակիր համայնքները» ծրագիրը, որի նպատակն է կրթել և դրամաշնորհներ տրամադրել Արցախից տեղահանված 35 անձանց։

2017 թվականից կազմակերպությունը սկսել է իրականացնել սոցիալական ձեռնարկատիրության զարգացման ծրագրեր, որոնց արդյունքում 97 գործազուրկ կանայք վերապատրաստվել, աշխատանք են գտել տարբեր ոլորտներում, ինչպես նաև հիմնել սեփական ձեռնարկատիրական ընկերություն, որը զբաղվում է Կապանի տարածաշրջանում տեքստիլի զարգացմամբ։

Արտադրամասում տարբեր ժամանակահատվածներում աշխատել են 6-13 աշխատակից։ Այս պահին ունենք աշխատակազմի 8 անդամ։

Ծառայություններ

  • Կանանց հասարակական-քաղաքական ակտիվության խթանում` առաջնորդության հմտությունների, հանդիպումների և փորձի փոխանակման միջոցով

  • Ժողովրդավարության խթանում` դասընթացների, միջոցառումների, քննարկումների կազմակերպման, համայնքային կյանքին ակտիվ մասնակցության խթանման, համայնքային նախաձեռնությունների իրականացման, ՏԻՄ-երի հետ համագործակցության միջոցով։

  • Կանանց և երիտասարդների համար տարբեր թեմաներով այլընտրանքային կրթության հնարավորությունների ստեղծում, կարողությունների խթանում:

  • Աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված կանանց և ընտանիքներին:

  • Երիտասարդության հզորացում քաղաքացիական կրթության, առաջնորդության և կամավորության կարողությունների խթանման միջոցով։

  • «Կապանի կանայք» սոցիալական ձեռնարկության միջոցով աշխատանքային հնարավորությունների ստեղծում, կարուձևի և գործվածքային հագուստի արտադրության ոլորտում մասնագիտական ուսուցման տրամադրում։

  • Կանանց տնտեսական հզորացման խթանում` կրթության, վերամասնագիտացման, հմտությունների և կարողությունների զարգացման, միջոցով։

Գործունեություն