Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը
Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում: Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում:
«Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
Ինչպե՞ս սկսվեց
«ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի անդամ «Իջևանի Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2015 թվականին։ Արդեն 2016-ին հիմնադրամը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համատեղ «Կանանց առաջնորդության զարգացումը Իջևանի տարածաշրջանում» ծրագրով ձևավորեց երիտասարդ առաջնորդների ակումբ։ Երիտասարդները, ովքեր ստեղծագործ էին, համարձակ և ցանկանում էին իրականացնել հետաքրքիր գաղափարներ, դիմեցին և անդամակցեցին ակումբին: Մասնակիցները ծրագրի անգլերեն լեզվի, առաջնորդության, ՏԻՄ- գործառույթների, կամավորության և բազմաթիվ այլ կարողությունների զարգացման դասընթացների շնորհիվ գործնականում հանդես եկան հետաքրքիր նախաձեռնություններով:
«Կանանց Քաղաքական Ակտիվության աջակցություն՝ տեղական մակարդակում» եռամսյա ծրագիր շրջանակներու իրագործվեց ևս մեկ համայնքային նախաձեռնություն։ Ծրագիրն իրականացվեց Գերմանիայի Դաշնության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ բարեգարգվեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզի առաջին հարկի մուտքի հատակ։
2018-ին Հիմնադրամը Բերդ խոշորացված համայնքում իրականացրեց «Բյուջե բոլորի համար» ծրագիրը, որը իրականացվել է Իրավաբանների Հայկական Ասոցիացիայի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ենթադրամաշնորհային ծրագրին շրջանակներում։
Մենք այսօր
«Իջևանի Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, իր ծրագրերի միջոցով, նպաստում է կանանց և երիտասարդների հզորացմանը, աշխատանք փնտրող և խոցելի խմբերի համար նոր կայուն աշխատատեղերի ստեղծմանը, այդպիսով՝ զարգացնելով և աջակցելով առաջնորդությանը, նորարարությանը, ձեռներեցությանը, ինչպես նաև խթանելով սոցիալական ներգրավվածությունը:
Հիմնադրամը ներգրավված է Քեյր Կովկասի և Հայաստանում իր տեղական գործընկերոջ՝«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից իրկանացվող «Կնոջ ուժը, նրա ապագան» տարածաշրջանային եռամյա ծրագիրում՝ որպես գործընկեր կողմ։ Ծրագրի արդյունքում Իջևան, Գանձաքար և Գետահովիտ բնակավայրերի շուրջ 33 կին ձեռներեցներ առաջիկա 3 տարիների ընթացքում կբարելավեն իրենց տնտեսական վիճակը և կունենան ավելի մեծ հասանելիություն ֆինանսական միջոցներին, տեխնոլոգիաներին, ձեռնարկատիրական գիտելիքների և ռեսուրսների ձեռքբերմանը:
Ծառայություններ
- Ոլորտում խնդիրների վերհանման և հետազոտական աշխատանքների իրականացում․
- Կանանց վերամասնագիտացման, բիզնես կարողությունների, հմտությունների զարգացում․
- Դժվարին պայմաններում հայտնված կանանց սոցիալական աջակցություն․
- Խորհրդատվություն կանանց ՏԻՄ և պետական կառավարման մարմինների հետ շփումների ժամանակ․
- Միջոցառումների, քննարկումների, հանդիպումների, զրույցների կազմակերպում․
- Ժողովրդավարության արժեքների վերաբերյալ գիտելիքների տրամադրում: