logo

Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը

Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում:  Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում: 

banner
banner
banner

«ՎԻՆՆԵԹ Բերդ» սոցիալական հիմնադրամ

«ՎԻՆՆԵԹ Բերդ» սոցիալական հիմնադրամ

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի անդամ «ՎԻՆՆԵԹ Բերդ» սոցիալական հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2020 թվականի հունվարին, սակայն մինչ այդ կազմակերպության հիմնադիր անդամները տարբեր նախաձեռնությունների միջոցով՝ նաև Իջևանի կանանց ռեսուրս կենտրոնի կազմում, համագործակցել են ցանցի հետ և լավ ծանոթ են եղել կենտրոնների գործունեությանը։

2020 թվականի ապրիլից «ՎԻՆՆԵԹ Բերդն» ընդգրկվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում Հայաստանում ժողովրդավարության խորացման համար, հզորացնել և ընդլայնել «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցը մարզերում» ծրագրում։ 

2021-2023  թվականներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ շարունակել ենք իրականացել կանաց կարողությունների զարգամանն ու տնտեսական հզորացման  ուղված նաև այլ ծրագրեր՝  «Կանայք հանուն կանանց առողջ ապրելակերպի», «Աջակցություն դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների կանանց», ինչպես նաև կազմակերպել միջացառումներ։ Ծրագրերի շրջանակներում շահառու կանայք  ևերիտասարներտ հնարավորություն են ստացել հանդիպել տարբեր բժիշկ-մասնագետների, ձեռք բերել մասնագիտություն՝ կար ու ձև, մատնահարդարում, այգեգործություն և գրաֆիկ դիզայն, ստանալ գործիքներ, ձեռք բերել  աշխատանք և եկամուտ վաստակել:

banner
banner
banner
banner
banner
banner

Մենք այսօր

«Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում «ՎԻՆՆԵԹ Բերդի» հիմնադրամին իր մշտական հասցեն ունի  Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ կահավորված  և հագեցված համապատասխան անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։

 Կազմակերպությունն այսօր, բացի խորհրդի 5 անդամներից, արդեն ունի ակտիվ կանանց ձևավորված խումբ, 100-ից ավելի շահառու կանայք և 20 հոգանոց երիտասարդ կամավորների խումբ: Վիննեթ Բերդի խորհրդի անդամները, և կազմակերպության հետ համագործակցող կանանց ակտիվ խմբի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը որևէ բնագավառում կայացած, ձեռքբերում ունեցող կանայք են։

Ընթացքի մեջ է Քեյր Կովկասի, «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և այլ տեղական ու ռեգիոնալ գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասում իրականացվող «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագիրը: Հիմնադրամը հանդիսանում է ծրագրի գործընկեր կողմ Բերդի տարածաշրջանում։

Հիմնադրամն ընդլայնվելու միտում ունի, քանի որ միայն վերջերս է սկսել աշխատել երիտասարդների հետ: Իրականացվող տարբեր ծրագրերին զուգահեռ՝ «ՎԻՆՆԵԹ Բերդն» այսօր շատ կարևորում է սոցիալական ձեռնարկություն ունենալու գաղափարը: Այդ ճանապարհին արդեն կազմված է բիզնես-պլանը:

Ծառայություններ

  • Տնտեսապես հզորացնելու նպատակով կանանց վերամասնագիտացման, բիզնես կարողությունների, հմտությունների զարգացում:
  • Դժվարին պայմաններում հայտնված կանանց սոցիալական աջակցություն, ամենօրյա ուղղորդում, խորհրդատվություն ՏԻՄ և պետական կառավարման մարմինների հետ շփումների ժամանակ:
  • Միջոցառումների, քննարկումների, հանդիպումների, զրույցների կազմակերպում, դրանց միջոցով ժողովրդավարության արժեքների վերաբերյալ գիտելիքների տրամադրում:
  • Երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով վերաբերվելու մշակույթի ձևավորում (ծառատունկ, այգու նստարանների հիմնանորոգում, շրջակա միջավայրի մաքրություն):
  • Բժիշկ-էքսպերտների հետ դասընթացների, քննարկումների միջոցով առողջ ապրելակերպի՝ մասնավորապես առողջ սննդակարգի մշակույթի ձևավորում Բերդի տարածաշրջանում։
  • Կանանց և երիտասարդներին կրթելու, նրանց տեղեկացվածությունն ապահովելու նպատակով տարբեր դասընթացների կազմակերպում:
  • Երիտասարդների ընդգրկում կազմակերպության աշխատանքներում, Երիտասարդական կենտրոնի հիմնում։

Գործունեություն