logo

Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը

Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում:  Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում: 

banner
banner
banner

«ՎԻՆՆԵԹ Գյումրի» կանանց և երիտասարդների ՀԿ

Ինչպե՞ս սկսվեց

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ «ՎԻՆՆԵԹ Գյումրի» կանանց և երիտասարդների ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում Հայաստանում ժողովրդավարության խորացման համար» ծրագրի շրջանակներում։

Անցած 3 տարիներից քաղված դասերի արդյունքում մեկ տարում կազմավորվել է Վիննեթ Գյումրի թիմը՝ ի շնորհիվ «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում կազմակերպված թիմի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների, ուսումնական այցերի, փորձի փոխանակման, աշխատանքային այցերի և համատեղ աշխատանքի:

banner
banner
banner
banner
banner
banner

Մենք այսօր

2021 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում, նախաձեռնող խումբը գրանցվել է որպես «ՎԻՆՆԵԹ Գյումրի» կանանց և երիտասարդների հասարակական կազմակերպություն (ՀԿ)։

Ներկայում կազմակերպությունն ունի 6 անդամ, 20 շահառու, ովքեր իրականացնում են տարբեր նախաձեռնություններ, երիտասարդական և կամավորական աշխատանքներ

Կազմակերպությանը կից սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծելու նպատակով՝ ՀԿ-ի անդամները անցել են բիզնես դասընթացներ, գեներացրել գաղափարներ և մշակել բիզնես մոդել։

Ծառայություններ

  • Համայնքային նախաձեռնություններ․
  • կանանց և երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացեր․
  • կանանց տնտեսական հզորացման խթանում․
  • բիզնես հմտություններ՝ վերամասնագիտացման և աշխատանքային կարողությունների զարգացման միջոցով․
  • կանանց և երիտասարդների սոցիալական պաշտպանության բարելավվում իրազեկման միջոցով։

Գործունեություն

ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, փ. Աբովյան 133/3, 2-րդ հարկ