logo

Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը

Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում:  Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում: 

banner
banner
banner

«Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

Ինչպե՞ս սկսվեց

2012 թվականին Սիսիանում տեղի ունեցած համայնքի ավագանու ընտրություններում հաղթած միակ կին թեկնածու Սրբուհի Գրիգորյանն սկսեց համագործակցել Գորիսում նույն ժամանակաշրջանում ընտրված կին ավագանու անդամ Ռուզաննա Տոռոզյանի հետ։ Շվեդիայի կանանց ռեսուրս կենտրոններ ուսումնական այցից հետո նա հանդես եկավ Սիսիանում ևս կանաց ռեսուրս կենտրոն ստեղծելու մտահաղացմամբ։

Ստեղծվեց կենտրոնը, մեկնարկեցին առաջին ծրագրերը։ Սկզբում կենտրոնը կանանց աջակցում էր ձեռագործ աշխատանքներ ստեղծելու և վաճառելու հարցում։ Աստիճանաբար կենտրոնը սկսեց ճանաչվել հանրապետությունում՝ տարբեր տոնավաճառներում ներկայացնելով գեղեցիկ տաղավարներ, Սիսիանի կանանց նրբագեղ աշխատանքները։

Կնետրոնի նպատակը միայն կանանց տնտեսական ակտիվությունը խթանելը չէր, և կենտրոնը 2016 թվականին իրականացրեց կանանց քաղաքական ակտիվությունը խթանող ծրագիր, որին մասնակցեցին տասնյակ կանայք։ Արդյունքում Սիսիանում տեղի ունեցած Տիմ ընտրություններում առաջադրվեց միանգամից 6 կին թեկնածու, նրանցից 5-ը, ավագանու անդամի, 1–ը՝ քաղաքապետի։

banner
banner
banner
banner
banner
banner

Մենք այսօր

«Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ հիմնադրամը, իր ծրագրերի միջոցով, նպաստում է Սյունիքի մարզի կանանց և երիտասարդների հզորացմանը, գործազուրկների և խոցելի խմբերի համար նոր կայուն աշխատատեղերի ստեղծմանը՝ այդպիսով, զարգացնելով և աջակցելով առաջնորդությանը, նորարարությանը և ձեռներեցությանը, ինչպես նաև խթանելով սոցիալական ներգրավվածությունը:

Կանանց տնտեսական հզորացումը՝ որպես նրանց տնտեսական անկախության առաջխաղացման և բռնության կանխարգելման կարևոր գործիք, եղել և մնում է «ՎԻՆՆԵԹ Սիսիան» հիմնադրամի գործունեության առանցքում՝ 2009 թվականին հիմնադրումից ի վեր:

2019 թվականին Կենտրոնը հիմնադրեց սոցիալական ձեռնարկատիրություն՝ ձերմոցային տնտեսություն տեսքով։ Արտադրվում են էկոլոգիապես մաքուր լոլիկ և կանաչեղեն։ Համավարակի շրջանում ջերմոցն աջակցել է տարեցներին՝ նրանց հասցնելով թարմ կանաչեղեն և բանջարեղեն։ Ջերմոցը նաև հանդիսանում է պրակտիկ խորհրդատվություն վայր նրանց համար, ովքեր ցանկանում են ջերմոց հիմնել տարածաշրջանում։

Ծառայություններ

  • Խորհրդատվություն կանանց և երիտասարդ ընտանիքների համար սոցիալական և իրավական ոլորտներում
  • Աջակցություն դժվարին իրավիճակում գտնվող կանանց և ընտանիքներին՝ տեղացի, բռնագաղթած և  բռնության ենթարկված։
  • Անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում՝ ըստ պահանջի։

Գործունեություն

ssssssssssssssss asd sdasda

xxxxxxxxxxxxxxxxxxxx