logo

«ՎԻՆՆԵԹ Հայաստանի» առաջընթացը․ կանանց հզորացում՝ համագործակցության և կրթության միջոցով

27 October 2023

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամների համակարգման հանդիպումները ցանցի անդամների համար միմյանց հետ հաջողություններն ու դժվարությունները կիսելու լավագույն հարթակն է:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 20-22-ը տեղի ունեցած կոորդինացիոն հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։

news-item

Կապանի ԿՌԿ ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը` համակարգող հանդիպման ժամանակ, ձեռքին Հայաստանում աղջիկ երեխաների խորհրդանիշ «Նէ»-ի պատկերով շարֆ

news-item

«Ավելի քան 15 տարի է՝ կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի աշխատանքների անբաժան մաս են կոորդինացիոն հանդիպումները: Ուրախալի է, որ կենտրոններն ավելի հաճախ են հանդես գալիս համագործակցային ծրագրերով՝ օգտագործելով միմյանց ներուժը և աջակցելով ունեցած ռեսուրսներով» - ասաց «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանը։

news-item

Յուրաքանչյուր կոորդինացիոն հանդիպում ունի երեք կարևոր բաղադրիչ՝ փորձի փոխանակում, կարողությունների զարգացում և հետագա քայլերի քննարկում։

news-item

Հանդիպման ժամանակ «Ապագան այսօր» ծրագրով ստեղծված երեք նոր կենտրոնները ներկայացրին իրենց առաջընթացն ու ծրագրի շրջանակներում ձեռք բերված հաջողությունները,  ուսումնասիրեցին ցանցի անդամ ավելի փորձառու կենտրոնների աշխատանքի առանձնահատկությունները, քննարկեցին հնարավոր համատեղ նոր ծրագրերի գաղափարներ։

news-item

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող Լիլիթ Բաղդասարյանի օգնությամբ մասնակիցներն ուսումնասիրեցին աշխատանքային սթրեսի և մասնագիտական այրման ազդեցությունը, ինչպես նաև բացահայտեցին սթրեսի կառավարման և հաղթահարման մեթոդները:

news-item

«Այս համակարգող հանդիպմանը համագործակցության և գիտելիքների փոխանակման ականատեսը եղանք: Մենք ոչ միայն նշեցինք ծրագրի ընթացքում մեր ձեռքբերումները, այլև ամենակարևորը, քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել մեր հանձնառությունը Հայաստանում կանանց հզորացման հարցում»,- ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը։

news-item

Համակարգման հանդիպումը նաև լավ առիթ էր «Ապագան այսօր» ծրագրով ստեղծված՝ «ՎԻՆՆԵԹ Հայաստանի» պաշտոնական կայքի համար տեղեկատվության պատրաստման ու մարդկային գրավիչ պատմությունների գաղափարների մշակման համար:

news-item

Մեր գործունեության ամուր հիմքը դրվեց «Ապագան այսօր» ծրագրի շնորհիվ։ Մեր համակարգված ջանքերն ու ձեռքբերումները ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և այս ծրագրի աջակցության արդյունք էին: Վստահ շարունակելու ենք մեր ջանքերը նաև ծրագրի ավարտից հետո»,- ընդգծեց «Ապագան այսօր» ծրագրի աջակցությամբ հիմնադրված «ՎԻՆՆԵԹ Բերդ» հիմնադրամի տնօրեն Հասմիկ Ղալումյանը։

news-item

Կոորդինացիոն հանդիպումն ավարտվեց  հետագա անելիքների ու կենտրոնների գործունեության կայունությանն ուղղված գործողությունների քննարկմամբ:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ 

Վերջին իրադարձությունները

news-item

Ավարտվեց «Սոցիալական բիզնես մոդելավորում» դասընթացների շարքը Գյումրիում

Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։

news-item

Ավարտվեց «Սոցիալական բիզնես մոդելավորում» դասընթացների շարքը Գյումրիում

Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։

news-item

Ավարտվեց «Սոցիալական բիզնես մոդելավորում» դասընթացների շարքը Գյումրիում

Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։

1 2 3 4