logo

What is a Women's Resource Center?

A Women’s Resource Center is a place, where women can gather to use their knowledge and competence and represent women’s interest in regional and local development work. A fundamental principle of Women’s Resource Centers is that they should develop on the basis of local needs and conditions with primary task to increase the number of women participating in political and economic development and growth on both regional and local levels. Activities of a WRCs stem from the grassroots, as it identifies local needs and specific features of the area where it functions, maps available and feasible resources and develops its activities accordingly. We believe, that only sound knowledge of local context and recognized impact of the WRCs’ activities in local level will ensure that the grassroots perspectives on gender equality will be reflected in national, regional and local policies.

banner
banner
banner

«Վիննեթ Գորիս» Զարգացման հիմնադրամ

qweqe

Հիմնադրվելով 2009 թվականին շվեդական կանանց ռեսուրս կենտրոնների լավագույն փորձի կիրառմամբ, ՎԻՆՆԵԹ Գորիս զարգացման հիմնադրամը (Նախկինում՝ Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ)՝ Կապանում և Մեղրիում գործընկեր կանանց ռեսուրս կենտրոնների (ԿՌԿ) հետ համատեղ հանդիսանում է Սյունիքի մարզի տեղական և տարածաշրջանային կայուն զարգացման գործում կանանց ներգրավման հիմնական դերակատար:
ՎԻՆՆԵԹ Գորիսի թիմի հանձնառությունն ու կարողությունները երաշխիք դարձան 2014թ.-ին ստանձնելու «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գլխավորումը և անդամակցությունը Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիային (WINNET Europe) որպես առաջին և դեռևս միակ ոչ ԵՄ երկիր հանդիսացող անդամ:
Հիմնադրամը նպաստում է Հայաստանում կանանց հզորացմանը և կառուցում իր գործունեությունը փոխկապակցված և նպատակային գործողությունների ու ծրագրերի միջոցով հետևյալ երեք հիմնասյուների շուրջ՝ կանանց քաղաքական ներգրավվածություն, տնտեսական հզորացում և սոցիալական ակտիվություն ու աջակցություն։
banner
banner
banner
banner
banner
banner

Մենք այսօր

ՎԻՆՆԵԹ Գորիս հիմնադրամը իր ծրագրերի միջոցով նպաստում է Սյունիքի և Հայաստանի այլ մարզերի կանանց և երիտասարդների հզորացմանը, գործազուրկների և խոցելի խմբերի համար նոր կայուն աշխատատեղերի ստեղծմանը, այդպիսով զարգացնելով և աջակցելով առաջնորդությանը, նորարարությանը և ձեռներեցությանը, ինչպես նաև խթանելով սոցիալական ներգրավվածությունը:
Կանանց տնտեսական հզորացումը՝ որպես նրանց տնտեսական անկախության առաջխաղացման և բռնության կանխարգելման կարևոր գործիք, եղել և մնում է ՎԻՆՆԵԹ Գորիս հիմնադրամի գործունեության առանցքում 2009թ. հիմնադրումից ի վեր: Այս ընթացքում ՎԻՆՆԵԹ Գորիսը օգնել է ավելի քան 150 գյուղաբնակ կին արհեստավորների և ձեռներեցների, ներգրավվել հիմնադրամի արհեստագործական ակումբներում՝ այս հիմքի վրա 2015-ին ստեղծելով իր առաջին սոցիալական ձեռնարկությունը:
Հիմնադրամի՝ այսօր արդեն բավական ճանաչված «Գորիս Հենդմեյդ» սոցիալական ձեռնարկությունը կայուն եկամտի հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի շուրջ 40 անապահով կանանց համար և խթանում է տնտեսական զարգացումը բրդի արժեշղթայի զարգացման միջոցով:

Services

Activity