Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը
Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում: Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում:
«Վիննեթ Գորիս» Զարգացման հիմնադրամ
Ինչպե՞ս սկսվեց
Հիմնադրվելով 2009 թվականին՝ շվեդական կանանց ռեսուրս կենտրոնների լավագույն փորձի կիրառմամբ, ՎԻՆՆԵԹ Գորիս զարգացման հիմնադրամը (Նախկինում՝ Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ)՝ Կապանում և Մեղրիում գործընկեր կանանց ռեսուրս կենտրոնների (ԿՌԿ) հետ համատեղ, դարձել է Սյունիքի մարզի տեղական և տարածաշրջանային կայուն զարգացման գործում կանանց ներգրավման հիմնական դերակատար:
«ՎԻՆՆԵԹ Գորիս»-ը, թիմի հանձնառության ու կարողությունների շնորհիվ, 2014թ.-ին ստանձնել է «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գլխավորումը և անդամակցությունը՝ Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիային (“WINNET Europe”), որպես առաջին և դեռևս միակ ոչ ԵՄ երկիր ներկայացնող անդամ:
Հիմնադրամը՝ նպաստում է Հայաստանում կանանց հզորացմանը, և կառուցում իր գործունեությունը փոխկապակցված և նպատակային գործողությունների ու ծրագրերի միջոցով՝ հետևյալ երեք հիմնասյուների շուրջ՝ կանանց քաղաքական ներգրավվածություն, տնտեսական հզորացում,սոցիալական ակտիվություն և աջակցություն։
Մենք այսօր
«ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամը, իր ծրագրերի միջոցով, նպաստում է Սյունիքի և Հայաստանի այլ մարզերի կանանց և երիտասարդների հզորացմանը, աշխատանք փնտրող և խոցելի խմբերի համար նոր կայուն աշխատատեղերի ստեղծմանը, այդպիսով՝ զարգացնելով և աջակցելով առաջնորդությանը, նորարարությանը, ձեռներեցությանը, ինչպես նաև խթանելով սոցիալական ներգրավվածությունը:
Կանանց տնտեսական հզորացումը՝ որպես նրանց տնտեսական անկախության առաջխաղացման և բռնության կանխարգելման կարևոր գործիք, եղել և մնում է հիմնադրամի գործունեության առանցքային նպատակ՝ 2009թ.-ին հիմնադրումից ի վեր: Այս ընթացքում «ՎԻՆՆԵԹ Գորիսն»-ին օգնել է ավելի քան 200 գյուղաբնակ կին արհեստավորների և ձեռներեցների, ներգրավվել հիմնադրամի արհեստագործական ակումբներում՝ այս հիմքի վրա 2015-ին ստեղծելով իր առաջին սոցիալական ձեռնարկությունը:
Հիմնադրամի՝ այսօր արդեն բավական ճանաչված «Գորիս Հենդմեյդ» սոցիալական ձեռնարկությունը, կայուն եկամտի հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի շուրջ 40 անապահով կանանց համար և խթանում է տնտեսական զարգացումը՝ ձեռարվեստի և բրդի արժեշղթայի զարգացման միջոցով:
Ծառայություններ
-
Գործողությունների նախաձեռնում, որոնք ուղղված են հանրային քաղաքականության բարելավմանը, կանանց մասնակցության խթանմանը քաղաքականության մշակման բոլոր մակարդակներում՝ ապահովելով կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հնարավորություններ.
-
Կանանց առաջնորդության խթանում և որոշումների կայացման գործընթացների բոլոր մակարդակներում նրանց մասնակցությանն աջակցություն:
-
Գենդերային ինտեգրման հաջող մոդելների փորձարկում տարածաշրջանային և ազգային քաղաքականություններում և գենդերային հավասար աճի ռազմավարություններում:
-
Կանանց սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման խթանում:
-
Կանանց լավագույն փորձի ներկայացման, խրախուսման և տարածման հարթակի ստեղծում, հատկապես՝ հեռավոր մարզերում և համայնքներում սեփական այլընտրանքային լրատվամիջոցների միջոցով:
-
Կանանց գործարար կարողությունների զարգացում համայնքներում և նրանց գաղափարների խթանում՝ տրամադրելով եկամտի ստեղծման հնարավորություններ:
-
Ներդրումներ երիտասարդների համար քաղաքացիական՝ կրթության, առաջնորդության, կամավորության խթանման և ոչ ֆորմալ կրթության ու կարիերայի առաջխաղացման ապահովման միջոցով:
-
Սոցիալական ձեռներեցության խթանում` որպես տեղական տնտեսական աճի և Կանանց ռեսուրս կենտրոնների ֆինանսական կայունության գործիք:
-
Համաշխարհային և հումանիտար ճգնաժամերին արձագանքում՝ տրամադրելով ինչպես հրատապ մարդասիրական օգնություն, այնպես էլ վերականգնողական և ինտեգրացիոն օգնություն՝ ճգնաժամից տուժած կանանց և ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին։
-
Լավագույն փորձի/փորձառության տարածում Հայաստանի այլ մարզերում:
-
Ձեռնարկատիրության մեջ կանանց հետաքրքրության և ներգրավվածության խթանում՝ կարիքների գնահատման, ոլորտի իրազեկվածության բարձրացման, խորհրդատվության և մենթորության, ինչպես նաև կանանց և ընտանեկան բիզնեսների կարողությունների զարգացման միջոցով՝ ապահովելով կայուն աշխատատեղեր: