logo

Ի՞նչ է կանանց ռեսուրս կենտրոնը

Կանանց ռեսուրս կենտրոնը մի վայր է, որտեղ կանայք կարող են հավաքվել՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները և ներկայացնել կանանց հետաքրքրությունները տարածաշրջանային և տեղական զարգացման աշխատանքներում:  Կանանց ռեսուրս կենտրոնների հիմնարար սկզբունքը տեղական կարիքների և պայմանների հիման վրա զարգանալն է՝ առաջնահերթ խնդիր ունենալով ավելացնել այն կանանց թիվը, ովքեր մասնակցում են քաղաքական և տնտեսական զարգացմանը ու աճին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԿՌԿ-ների գործունեությունը բխում է հասարակությունից, քանի որ այն բացահայտում է տեղական կարիքները և այն տարածքի հստուկ առանձնահատկությունները, որտեղ այն գործում է, քարտեզագրում է հասանելի և իրագործելի ռեսուրսները և համապատասխանաբար մշակում է իր գործունեությունը: Մենք հավատում ենք, որ միայն տեղական համատեքստի և ԿՌԿ-ների գործունեության ճանաչված ազդեցության մասին հիմնավոր իմացությունը կապահովի գենդերային հավասարության վերաբերյալ հիմնական տեսակետների արտացոլում ազգային, տարածաշրջանային և տեղական քաղաքականություններում: 

banner
banner
banner

«Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

Ինչպե՞ս սկսվեց

«Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամն իր գործունեությունն սկսեց նախաձեռնող խմբից՝ կազմված 5 անդամներից։ Առաջին գործողությունը ծրագրային համագործակցություն էր Սյունիքի  կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից ղեկավարվող «Կանանց քաղաքական հզորացման աջակցություն տեղական մակարդակում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արդյունքում Վայոց ձորում ունեցանք ռեկորդային արդյունք, քանի որ ՏԻՄ ընտրություններում կանայք ունեցան ավագանու 13 ներկայացուցիչ։ Հաշվի առնելով ծրագրի իրականացման ձեռք բերած  հաջողությունը՝ նախաձեռնող խումբը կազմակերպեց մարզի շնորհալի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Այն մարզում ունեցավ շատ մեծ արձագանք, որը մեծ ձեռքբերում էր։

 Հասունացավ պահը, երբ պետք էր Վայոց ձորի մարզկենտրոնում հիմնադրել կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ևս մեկ անդամ կենտրոն։ 2015 թվականին հիմնադրվեց«Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որում ընդգրկվեցին համայնքի տարբեր բնագավառներ ներկայացնող գործունյա կանայք: Հիմնադրամի կողմից իրականացված  առաջին ծրագրի արդյունքում ձևավորվեց նաև կենտրոնի երիտասարդական թևը՝ կազմված 20 կամավոր անդամներից։ 

ԵԿՌԿՀ-ն շարունակաբար խթանում և աջակցում է համագործակցությանը, կարողությունների զարգացմանը և վերամասնագիտացմանը ՝ «Կանանց հետ, կանանց համար»:

banner
banner
banner
banner
banner
banner

Մենք այսօր

«Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը կանանց համար ծառայում է որպես հիմնական գործիք՝ ակտիվորեն մասնակցելու մարզի զարգացմանն ու կենսամակարդակի բարելավմանը, նորարարություններին և ձեռներեցությանը, ինչպես նաև երկրում կայուն և գենդերային հավասարություն ունեցող մարզի ստեղծմանը: Դա ամենաարդյունավետ միջոցն է տեղական կարիքների և պայմանների ուսումնասիրության համար, ինչպես նաև կանանց ընդգրկելու մարզային և տեղական կայուն զարգացման գործընթացում:

Կենտրոնն իր ծրագրերի միջոցով նպաստում է Սյունիքի և Հայաստանի այլ մարզերի կանանց և երիտասարդների հզորացմանը, աշխատանք փնտրող և խոցելի խմբերի համար նոր կայուն աշխատատեղերի ստեղծմանը, այդպիսով՝ զարգացնելով և աջակցելով առաջնորդությանը, նորարարությանը,  ձեռներեցությանը, ինչպես նաև խթանելով սոցիալական ներգրավվածությունը: 

Ունենք իրականցրած երկու ծրագիր մեր հիմնադրամի կողմից` «Ակտիվ կանայք և աղջիկները Եղեգնաձորի  տարածքում» ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորված և «Պայթուցիկ նյութերի վտանգների նվազեցումը Վայոց ձորի սահմաններում» իրազեկման ծրագիր՝ ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորված: Իսկ համագործակցության արդյունքում՝ «Առաջնորդություն» երիտասարդ աղջիկների համար, «ՎԻՆՆԵԹ Գորիսն» Զարգացման հիմնադրամի հետ, «Բյուջե բոլորի համար» ցանցային ծրագիրը  և «Պրոակտիվ երիտասարդները համայնքի համար»,   «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ -ի ծրագրերը։

Ծառայություններ

  • Խորհրդատվություն կանանց և երիտասարդ ընտանիքների համար սոցիալական և իրավական ոլորտներում

  • Աջակցություն դժվարին իրավիճակում գտնվող կանանց և ընտանիքներին՝ տեղացի, բռնագաղթած և  բռնության ենթարկված։

  • Անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում՝ ըստ պահանջի։

Գործունեություն