«Ապագան այսօր»․ «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի հզորացումն ու ընդլայնումը մարզերում
23 December 2023
Ես «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցն եմ՝ ի շնորհիվ «Ապագան այսօր»-ի ավելի հզոր և կայուն։ Երեք տարի առաջ Հայաստանում սկիզբ առած «Ապագան այսօր» ծրագրի զարմանահրաշ ճանապարհորդության ընթացքում ես նույնպես հյուսեցի իմ հաջողության պատմությունը։ Այդ պատմությունը հյուսվեց երազողների ձեռքերով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու Եվրոպական միության համագործակցությամբ: Ճամփորդությունս սկսվեց «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի ընդլայնմամբ՝ 3 նոր կենտրոն հիմվեց Հայաստանի Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Կենտրոնները կանանց համար ծառայում են որպես հարթակ՝ նոր հմտություններ ձեռք բերելու, տնտեսական գործունեությամբ զբաղվելու, կանանց իրավունքները պաշտպանելու և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու համար:
«ՎԻՆՆԵԹ Գյումրի» ճանաչողական այցը «ՎԻՆՆԵԹ Բերդ»-ի կողմից Բերդի «Սորաններ» դենդրոպարկում հիմնված Աղջիկ երեխայի ՆԷ պուրակ, որը կազմակերպվել էր «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում, 2023 թ․
«Կանանց համար հնարավորությունների ստեղծումը մեր գործունեության հիմնական անկյունաքարն է։ Մեր ջանքերն ուղված են քաջալերելու կանանց՝ կիրառելու իրենց գիտելիքն ու փորձն այնտեղ, որտեղ նրանք ունեն լավագույն պոտենցիալը: Դրա համար մենք իրականացնում ենք ուսուցումների, փորձի փոխանակման և մենթորության տարբեր նախաձենություններ»,- նշում է «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը։
Սյունիքի մարզում ծավալած գործունեությունը՝ կանանց տնտեսական և քաղաքական հզորացման ուղղությամբ, հնարավորոթյուն տվեց աջակցել նորաստեղծ կենտրոններին և կիսել լավագույն փորձը։ Ծրագրի ընթացքում կազմակերպվեցին կարողությունների զարգացման մի շարք միջոցառումներ, ճանաչողական այցեր և ազգային համակարգող հանդիպումներ և աշխատաժողովներ։ Առանձակի տպավորիչ էր Շվեդիայում կազմակերպած ճանաչողական այցը, որը կանանց հզորացման ու գենդերային հավասարության խթանմանն ուղղված նախաձեռնություններ բարելավման համար հաջողված միջազգային փորձի և քաղաքականությունների ուսումնասիրության և ինտեգրման հնարավորություն էր։
Ծրագրի ընթացքում նորաստեղծ կենտրոնների կարողությունների զարգացումը սոցիալական ձեռներեցության գաղափարների մշակման և իրականացման ուղղությամբ՝ իմ ճամփորդության հաջորդ կանգառն էր։ Այն կարևոր էր կենտրոնների կայունության և շարունակականության ապահովման համար։ «Սոցիալական բիզնես մոդելավորում» դասընթացային շարքը զինեց նորաստեղծ կենտրոններին իրենց բիզնեսի ստեղծման և զարգացման, սոցիալականա խնդիրներին կայուն լուծումներ գտնելու և դրանց միջոցով կենտրոնների կայունության ապահովման վերաբերյալ գիտելիքներով։
Գենդերային քաղաքականության արդյունավետ իրականացման միջոցով տարբեր մակարդակներում կանանց հզորացման ուղղված ջանքերի առումով ճամփորդության կարևոր կանգառ էր նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի և դրա անդամների կարողությունների, դերի, տեսանելիության և ազդեցության բարձրացումը համացանցի հնարավորությունների և գործիքների օգտագործման միջոցով։
«Հզորացած յուրաքանչյուր կին ևս մեկ ամուր աղյուս է մեր հասարակության զարգացման հիմքում։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մենք հավատարիմ ենք այն գաղափարին, որ ամեն մարդ պետք է ունենա իր երազանքների և ներուժի իրացման հնարավորությունը, և այդ ճանապարհը պետք է անցնել բոլորիս ջանքերը միավորելով»,- ընդգծում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
«Ապագան այսօր»-ի շնորհիվ «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի անդամ 3 նոր կենտրոնները իրենց համայնքերում հանդես են գալիս հայաստանցի երտասարդ կանանց և աղջիկների հզորացմանն ու առաջընթացին ուղված նախաձեռնություններով և ծրագրերով, ապացուցելով, որ կանայք կարող են ավելին։
«Ծրագիրը հնարավորություն ընձեռեց բարձրացնելու մեր առցանց ներկայությունը, կազմակերպեցինք մեծ տեղեկատվական արշավ, ինչպես նաև ամբողջովին թարմացվեց «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի կայքը»,- «ՎԻՆՆԵԹ Հայաստանում» ծրագրի համակարգող Աննա Ալեքսանյան
Այդ զարմանահրաշ ճանապարհորդությունը լի էր թե՛ ձեռքբերումներով, թե՛ խոչընդոտներով, բայց բոլորի համար հավասար հնարավորություններով՝ ապահով, բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցման մեր տեսլականը, «Ապագան այսօր»-ի հավատն ու աջակցությունը և մարզաբնակ կանանց ներուժ ու գաղափարները օգնեցին հասցնել այդ ճամփորդությունն իր ավարտին։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը, ու պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեսակետները:
Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։
Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։
Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։