logo

Ճանաչողական այց Շվեդիա` կանանց տնտեսական և քաղաքական հզորացման միջազգային փորձի հետքերով

13 July 2023

Հայաստանում կանանց տնտեսական և քաղաքական հզորացման ուղղությամբ  «Վիննեթ Հայաստան» ցանցի կողմից տարվող շարունակական աշխատանքի արդյունավետության հիմքում ընկած է նաև հաջողված միջազգային փորձի և քաղաքականությունների ուսումնասիրությունն ու կիրառումը։ Նորաստեղծ կենտրոնների համար դա հնարավոր է դարձել 2023թ.-ի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի՝ Շվեդիայում կազմակերպած ճանաչողական այցի շնորհիվ, որն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

news-item

Ստոկհոլմում ճանաչողական այցի մասնակիցները հանդիպեցին Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ

news-item

«Շվեդիա ուսումնական այցը «ՎԻՆՆԵԹ» ցանցի նոր անդամ կազմակերպություններին հնարավորություն տվեց արժեքավոր պատկերացումներ ձեռք բերել, կապեր հաստատել, կատարելագործել կատարողականությունը և զարգացնել շարունակական ուսուցման և կատարելագործման մշակույթը»,- ասաց ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը

news-item

Մայիսի 22-24-ը «Վիննեթ Հայաստան» ցանցի անդամները Շվեդիայի Մալմո քաղաքում հանդիպումներ ունեցան տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կիսվեցին սոցիալական ձեռներեցության ու կանանց տնտեսապես և քաղաքականապես հզորացելու իրենց հաջողված փորձով։

news-item

Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչությունը ներկայացրեց գենդերային հավասարության իր առաջնահերթությունները Շվեդիայում և արտասահմանյան երկրներում, ներառյալ՝ Հայաստանում ֆինանսավորման հնարավորությունները: Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունում (SIDA) մասնակիցները ծանոթացան Հայաստանում SIDA-ի ընթացիկ ծրագրերին և համագործակցության հնարավորություններին։

news-item

Նորաստեղծ կենտրոնների անդամները ուսումնական այցի շրջանակներում հանդիպումներ ունեցան Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, տարածաշրջանային զարգացման և բիզնեսի հանձնաժողովի անդամ Լիլի Անդրեի հետ, Շվեդական ինստիտուտի, Արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության դեսպանի գրասենյակի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության և Արևելյան գործընկերության ցանցի համակարգող ՖորումՍիվ կազմակերպության ներկայացուցիչների հետ։

news-item

«Շվեդիա կատարած ճանաչողական այցը բացահայտեց կանանց հզորացման և կանանց սոցիալական ձեռներեցության խթանման հաջող ռազմավարություններ: Այս գիտելիքներով ՎԻՆՆԵԹ ցանցը կկարողանա մեծացնել իր ազդեցությունը և նպաստել Հայաստանում կանանց հզորացմանը», - ընդգծեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը:

news-item

Ցանցի անդամ նորաստեղծ կենտրոնների համար Մալմոյում կայացած հանդիպումները հրաշալի հնարավորություն էին ծանոթանալու Վիննեթ Շվեդիայի անդամների և շահառուների, նրանց փորձի, տարբեր սոցիալական ձեռնարկատիրությունների գործունեությանը, ինչպես նաև ստեղծել նոր գործընկերային կապեր նմանօրինակ սոցիալական ձեռնարկատիրությունների հետ:

news-item

«Նորաստեղծ կենտրոններիս համար այս այցը ոգևորության մեծ աղբյուր է և չափազանց պարտավորեցնող։ Այցը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ նույն ոլորտի կազմակերպությունների գործունեությանը, լավագույն փորձին և դժվարություններին: Այն կօգնի մեզ խթանել մեր կազմակերպությունների աճը, արդյունավետությունը և մրցունակությունը»,- ասաց «ՎԻՆՆԵԹ Գյումրի» կանանց և երիտասարդների ՀԿ-ի անդամ Հասմիկ Խաչատրյանը

news-item

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը, ու պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեսակետները:

Վերջին իրադարձությունները

news-item

Ավարտվեց «Սոցիալական բիզնես մոդելավորում» դասընթացների շարքը Գյումրիում

Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։

news-item

Ավարտվեց «Սոցիալական բիզնես մոդելավորում» դասընթացների շարքը Գյումրիում

Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։

news-item

Ավարտվեց «Սոցիալական բիզնես մոդելավորում» դասընթացների շարքը Գյումրիում

Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։

1 2 3 4